|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
«Թաթոյան» հիմնադրամը հատուկ դիրքորոշում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե Հայաստանում զինծառայողների իրավունքների վերաբերյալ՝ կապված զինված ուժերի նկատմամբ վերահսկման և կարգապահության թերությունների հետ: Այս մասին հայտնում են հիմնադրամից:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե դիրքորոշում է ներկայացրել զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության ներքին ու արտաքին մեխանիզմների բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ: Պաշտպանության ոլորտում վերահսկման գործիքներն առանձին դեպքերում կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես չեն գործում։
Այս խնդիրների լուծումը սկզբունքային է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման համար:
Հիմնադրամը հատուկ դիրքորոշումը ներկայացրել է զինծառայողների իրավունքներին առնչվող «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման առնչությամբ:
«Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործը բանակի խնդիրներին վերաբերող հիմնական վճիռներից է, որը Նախարարների կոմիտեի խստացված ընթացակարգով (enhanced procedure) վերահսկողության ներքո է, և դրա կատարումը կլուծի համակարգային խնդիրներ:
Հատուկ դիրքորոշմամբ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ զինվորական կարգապահության ամրապնդման և զորքերում առկա խնդիրների լուծման ու իրավախախտումների կանխարգելման վերաբերյալ:
Նպատակն է նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների արդյունավետ ներդրմանը և, հետևաբար, աջակցել Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը: