կարևոր
670 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-09 20:50
Աշխարհ

Լիտվան ևս 13 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի վերականգնման համար

Լիտվան ևս 13 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի վերականգնման համար

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել Լիտվայի զարգացման նպատակով համագործակցության և մարդասիրական օգնության հիմնադրամին լրացուցիչ 13 միլիոն եվրոյի հատկացմանը։ Այդ միջոցները կուղղվեն Ուկրաինայի վերականգնման ծրագրերի ֆինանսավորմանը։

Դրա մասին հայտնել են Լիտվայի կառավարության մամուլի ծառայությունից։

Ֆինանսների նախարար Գինտարե Սկայիստեն ընդգծել է, որ Լիտվան շարունակում է ակտիվորեն աջակցել Ուկրաինային կրթության, էներգետիկայի և այլ կարևոր ոլորտներում։ Նա միաժամանակ միջազգային գործընկերներին կոչ է արել միանալ այդ ջանքերին՝ ամրապնդելու համար ուկրաինացիների հավատն ապահով և բարգավաճ ապագայի նկատմամբ:

2022 թվականի պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի վերակառուցման ծրագրերին Լիտվան Հիմնադրամի միջոցով արդեն 24 միլիոն եվրո է ուղղել։ Դրանք ներառում են Բորոդյանկայի և Իրպենի կրթական հաստատությունների վերանորոգումը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների մշակմանը, մասնավորապես՝ «Ապագայի դպրոցը» նախագծի և պատերազմից տուժածների վերականգնման ծրագրերին:

Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինային Լիտվայի տրամադրած ռազմական, ֆինանսական և մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը հասել է գրեթե 1,5 միլիարդ եվրոյի։