Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևը հույս ունի 2023 թվականին 17 միլիարդ դոլար ստանալ ռազմական գործողությունների հետևանքով վնասված գույքի առաջնահերթ վերականգնման համար։ Այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Այսօրվա դրությամբ մեզ համար արդեն հասկանալի աղբյուրներից վերականգնման ընդհանուր գումարը կազմում է մոտ 110 միլիարդ գրիվնա (գրեթե 3 միլիարդ դոլար): Ընդհանուր առմամբ, այս տարի մենք ակնկալում ենք ստանալ 17 միլիարդ դոլար կամ 680 միլիարդ գրիվնա՝ վնասված և ավերված գույքի առաջնահերթ վերականգնման համար», - ասել է Շմիգալը:
Նա նշել է, որ վերականգնումը նախատեսում են սկսել այս տարի, և հավելել՝ ֆինանսավորման աղբյուրները կլինեն ՌԴ-ից բռնագրավված միջոցները, Ուկրաինայի բյուջեն, միջոցներ կուղղվեն նաև միջազգային գործընկերների և դոնորների կողմից։