Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եվրամիությունը համաձայնել է գնել ծանր սպառազինություն և անվճար փոխանցել Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցելու համար։ Այս մասին Европейская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս մասին շատ նորություններ չեն լինի: Բայց մենք հավատարիմ ենք այդ զենքերը ձեզ հասցնելու պարտավորություններին»,- ասել է Միշելը:
Նրա խոսքով՝ պատերազմի մեկնարկից ի վեր երկու ամսվա ընթացքում ԵՄ-ն արդեն 1,5 միլիարդ եվրո է հատկացրել «European Peace Facility» գործիքակազմի միջոցով (օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կարիքները հոգալուն ուղղված գնումների համար): «Եվ դա՝ ի լրումն ԵՄ անդամ շատ երկրների կողմից երկկողմ մակարդակի աջակցության: Բայց այս օգնությունը բավարար չէ, մենք պետք է և կանենք ավելին», - ընդգծել է Միշելը: