|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
The Financial Times -ում տեղ է գտել Զբիգնեև Բժեզինսկիի հերթական հոդվածը՝ նվիրված Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
Ամերիկացի հայտնի քաղաքագետը համարում է, որ ճիշտ ժամանակն է, որ Արևմուտքը միջամտի Ուկրաինայի գործերին, քանի որ տեսնում է Ռուսաստանի ռազմական միջամտության վտանգը: Ըստ նրա՝ Ռուսաստանը կարող է աջակցել Ղրիմի անջատմանը Ուկրաինայից:
Հոդվածում ուշագրավ է, սակայն, մեկ այլ բան՝ Ուկրաինայի տնտեսության վերականգմանն ուղղված առաջարկ, որ անում է քաղաքագետը: «ԵՄ-ն պետք է Ուկրաինային օգնություն տրամադրելու վերաբերյալ օրինագիծ մշակի: Սակայն կարևոր է նաև «համոզել» ուկրաինական էլիտայի 10 ներկայացուցիչներին մեկական միլիարդ տրամադրել Ուկրաինայի տնտեսության վերականգման համար: Օրինակ` Յանուկովիչի որդին, անկասկած, կարող է նույնիսկ այդ 10 միլիարդին համարժեք գումար տրամադրել»,- գրել է Բժեզինսկին: