Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար»: Նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը՝ ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, այդ առումով Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքները, Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ հնարավորություններ կստեղծեն թյուրքական աշխարհի և թյուրքալեզու երկրների համար», - ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը։ ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի ԱԺ խոսնակն էլ իր հերթին նշել է, որ երկու եղբայրական երկրները բոլոր հարցերում հանդես են գալիս ընդհանուր դիրքորոշմամբ, այդ թվում՝ աջակցում են միմյանց միջազգային կազմակերպություններում:
Զրույցի ընթացքում նշվել է, որ երկու երկրները իբր հանդես են գալիս «տարածաշրջանում խաղաղության և համագործակցության օգտին»: