ՆՈՐԻՑ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՆԵՈԳԱՂՈՒԹԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
• «Վրաստանում արդեն սաղ վրացերեն ա» ասող արևմտյան նեոգաղութատիրության սաակաշվիլիական հարանվանության աղանդի հայ հետևորդների սարքած պարեկների գլխարկի վրա ոստիկանություն բառը գրված է … անգլերենով։ Սա շատ օրինաչափ է, որովհետև սրանց բերանից թութակի պես հնչող «Վրաստանում արդեն սաղ վրացերեն ա»-ն ինքնին այդ իմաստը չուներ, այլ նշանակում էր «Վրաստանում ԷԼ ՌՈՒՍԵՐԵՆ ՉԻ»։
• Ասել եմ ու կասեմ՝ վրացական ու ուկրաինական նեոազգայնականությունները (հատկապես՝ վերջինի) բսցվել են քաղաքական Արևմուտքի կողմից, քանզի հետագայում դրանք պետք է ուղղվեին և ուղղվեցին Ռուսաստանի դեմ։ Իսկ Հայաստանում ազգայնականությունը հետևողականորեն ոչնչացվել է, որովհետև Հայաստանն ընկալվել է Արցախի հարցի և թյուրքական վտանգի պայմաններում Ռուսաստանից կախված դաշնակից։
• Աշխարհիկության տռփարան հանդիսացող նույն Արևմուտքի կողմից զարկ է տրվել անգամ ուկրաինական և վրացական եկեղեցիներին՝ որպես ազգաստեղծման սուբյեկտ, իսկ Հայաստանում, ընդհակառակը, եկեղեցին ամեն միջոցով թիրախավորվել է արևմտյան նեոգաղութատիրության գործակալների կողմից։
• Մինչև չհասկանանք, որ Արևմուտքը կալբասի խոստմամբ (ո՛չ կալբասով) մեծ նպաստ բերեց Հայաստանի քանդմանը, չենք կարողանա վերաշինել մեր պետությունը։
Էդգար Էլբակյան
Քաղաքագետ