Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ և ՌԴ արտգործնախարարների ասուլիսի ժամանակ հնչեց սենսացիոն տեղեկություն։ Այս մասին գրում է 7or.am-ը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այսպես կոչված, ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները ռուսատյացության տենդով տարված, չեղարկել են նաև ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը՝ հայտարարելով, որ իրենք ՌԴ-ի հետ չեն շփվի այդ ձևաչափում: Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ամբողջ Անդրկովկասի կարգավորման հարցում շահերը, եթե պատրաստ են զոհաբերել տվյալ պարագայում հայկական կողմի շահերը, ապա դա իրենց ընտրությունն է։ Այս մոտեցումը համարում ենք անպատասխանատու, սակայն դա մեզ հունից չի հանի։ Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։ Այս ընտրությունը մերը չէ։ Եթե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները որոշել են այդպես վարվել, Աստված նրանց դատավոր»,– հայտարարել է Սերգեյ Լավրովը։
Ուշագրավ է, որ Լավրովն իր խոսքի տողատակում քննադատում էր ՀՀ իշխանություններին՝ Բրյուսելում Արևմուտքի ու Թուրքիայի հետ խաղեր տալու, հակառուսական դաշտում հայտնվելու համար՝ ակնարկելով, որ դա հակահայկական ու մասնավորապես՝ հակաարցախյան վարքագիծ է, և որ Կրեմլն անկախ ամեն ինչից կպաշտպանի ՀՀ ու ԱՀ շահերը, քանզի դա ՌԴ–ի շահերից է բխում։
Ուշագրավ է նաև այն, որ Լավրովն ակնարկում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փլուզմանը նպաստել է նաև Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Փաշինյանի բրյուսելյան այցն է կատալիզատորի դեր կատարել փլուզման հարցում։
Բանն այն է, որ Բրյուսելի հովանու ներքո Ալիևի հետ «խաղաղության պայմանագրի» ստեղծման աշխատանքների մեկնարկի, սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների իրականացման ժամկետների շուրջ պայմանավորվելով՝ Փաշինյանը դեմոնստրատիվ ձևով ցույց է տվել, որ իր համար ընդունելի է «ռուսաֆոբների» միջնորդական առաքելությունը։
Լավրովը նիկոլենց հիշեցնում է, որ սահմանազատման ու սահմանագծման թեմայով համաձայնությունը դեռևս Սոչիում է կայացվել և միայն ՌԴ–ն կարող է իրական աջակցություն ցուցաբերել այդ հարցում ու պետք չէ արևմտաթուրքական ուժերի գիրկը նետվել՝ նսեմացնելով Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունների դերը։
Եվ այսպես, ԵԱՀԿ Մինսկի խումբը գործնականում դադարեցրել է իր գոյությունը, ինչը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից։
Թուրքիան ու Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում էին Արցախի հարցը տանել այլ հարթակներ ու փլուզել Մինսկի խմբի ձևաչափը, սակայն դա չէր ստացվում իրենց մոտ։ Այն ինչ չէր ստացվում մինչև 2018–ը ստացվեց 2018–ից հետո՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո։
Փաշինյանն իր քաղաքականությամբ նախ փակուղի մտցրեց հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը՝ դրանով իսկ բերելով պատերազմ։ Նիկոլական պատերազմում հայկական կողմի պարտվելուց հետո թուրքադրբեջանական տանդեմի լեզուն երկարեց ու նրանք սկսեցին զրոյացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը՝ հայտարարելով, որ Ղարաբաղի հարց այլևս չկա։ Ադրբեջանաթուրքական այդ ձևաերպումներին 2020–ի նոյեմբերի 10–ից սկսած ձայնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը, ով պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ։
Փաշինյանի հակաարցախյան քարոզչությունն ու Թուրքիայի հետ խաղերն, իրոք, անիմաստ են դարձնում Մինսկի ձևաչափը։ Ասել է թե՝ Փաշինյանը բանակցությունները փակուղի մտցնելով, պատերազմ ու պարտություն բերելով մեծապես նպաստեց Արցախի հարցով Մինսկի խմբի ձևաչափի փլուզմանը։ Ձևաչափի փլուզումը նշանակում է Հայաստանն ու Արցախը դարձնել թեժ մրցակցության գոտի աշխարհի հզորների միջև՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։
Նիկոլն աճուրդի հանեց Հայաստանն ու Արցախը՝ հանուն իր անձնական շահերի՝ «Կա՛մ ես կլինեմ իշխանություն, կա՛մ Հայաստանն ու Արցախը չեն լինի» տարբերակով։ Ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն»։