կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-24 18:05
Հասարակություն

15 տարի պահանջվեց՝ մեխանիկականից ավտոմատ փոխանցման տուփին անցնենք․ Փաշինյան

Փաստորեն 2022 թվականին 7000, և 2023 թվականին 8000 էլոկտրոմոբիլ առանց մաքսատուրքի ներկրելու հնարավորություն ունենք։ Սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի այս թրենդը  ՀՀ-ում տեղի ունենա։Կարծում եմ էլեկտրոմոբիլը ապագան են և՝ մենք բոլորս պետք է տրամադրվենք։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը կատակեց․ «Փաստորեն՝ ով շուտ բերեց էդ 7000-ը, նա է օգտվելու»։

Վարչապետը խնդրում է՝ որտեղ տրանսպորտային միջոցների հարց կա առաջնահերթությունը անպայման տալ էլեկտրոմոբիլներին։

«Մենք շատ դժվար ենք հաղթահարում ավանդական մտածողությունը։ Այն ժամանակ ասում էին մեխանիկական փոխանցման տուփով մեքենաները շատ ավելի լավն են, քան՝ ավտոմատ փոխանցման տուփով, մոտավորապես 15 տարի պահանջվեց, որ սեփական օրինակով համոզվենք՝ որն է իրականությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։