Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական ENKA ընկերությունը պաշտոնապես խզել է Վրաստանի արևմուտքում Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին Վրաստանի կառավարության հետ կնքած պայմանագիրը։
ENKA-ն Վրաստանի իշխանություններին 2021 թվականի սեպտեմբերին տեղեկացրել էր, որ մտադիր է խզել պայմանագիրը և արդեն հունվարին փակել էր իր գրասենյակները Վրաստանում։
Ինչպես պարզաբանվում է զեկույցում, պայմանագրի խզումը տեղի է ունեցել ստանձնած պարտավորությունները չկատարելու և ֆորսմաժորային իրավիճակի պատճառով։ Ընկերությունը դուրս է գրել հիդրոէլեկտրակայանների, անշարժ գույքի և կայանքների կառուցման համար ձեռք բերված ավելի քան 40 մլն դոլարի տեխնիկական սարքավորումները։
Հիշեցնենք, որ Վրաստանում 2019 թ.-ից բողոքում էին, որ թուրքական կազմակերպությունը, կառուցելով ՀԷԿ-ը, լուրջ վնաս է հասցնում երկրի բնապահպանական իրավիճակին:
2019 թվականի ապրիլի 25-ին թուրքական ENKA İnşaat-ի դուստր ձեռնարկությունը`ENKA Renewables-ը, Վրաստանի հետ համաձայնագիր էր ստորագրել Նամախվանիի ՀԷԿ-ի նախագծի, շինարարության, կառավարման և շահագործման վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում էր Վրաստանի կառավարության հետ 15 տարի ժամկետով էլեկտրաէներգիա գնելու մասին համաձայնագրի կնքում՝ ութ ամսվա պետական երաշխիքով (սեպտեմբերից ապրիլ):
Նամախվանի ՀԷԿ-երի կասկադի նախագիծը ներառում է երկու առանձին ՀԷԿ-եր Ռիոնի գետի վրա` Ստորին Նամախվանի (333 ՄՎտ) և Վերին Նամախվանի (100 ՄՎտ): Բացի դրանից՝ նախատեսվում էր կառուցել մոտ 30 կմ ճանապարհ՝ այն ճանապարհի փոխարեն, որը պետք է ջրածածկ լիներ ջրամբարի կառուցման պատճառով:
Թուրքական կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է դատի տալ վրացական կառավարությանը:
Հիշեցնենք նաև, որ 2021 թ. ապրիլի 10-ին PolitNavigator–ը հոդված էր հրապարակել, որում բացահայտում էր վրացական իշխանությունների և թուրքական բիզնես-շրջանակների ապօրինի գործողությունները Վրաստանի տարածքում ՀԷԿ կառուցելիս։