|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել Հայաստանի 5 ներկայացուցիչ, որից 3-ը քառորդ եզրափակիչում պարտվել են Ադրբեջանի ներկայացուցիչներին:
57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեղ Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեյ Դուկովին, սակայն 1/4 եզրափակիչում 0:10 հաշվով պարտություն կրեց Ադրբեջանը ներկայացնող Գեորգի Էդիշերաշվիլիից:
79 կգ քաշային Վարուժան Կաջոյանը առաջին գոտեմարտում 10:0 հաշվով հաղթեց ֆին Հենրի Ալեքսի Սելենիուսին, իսկ հաջորդ գոտեմնարտում 1:6 հաշվով պարտություն կրեց ադրբեջանցի Ջաբրայիլ Հասանովից:
97 կգ քաշային Գեորգի Կետոևը քառորդ եզրափակիչում 0:3 հաշվով զիջեց Ադրբեջանը ներկայացնող Նուրմագոմեդ Գաջիևին:
Հայաստանի 3 ըմբիշներն էլ սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու և բրոնզի համար պայքարելու հնարավորություն կունենան, եթե նրանց հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ: