|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսական զորքերը փորձում են շրջափակել ուկրաինացի զինվորականներին Ուկրաինայի արևելքում. փաստում են բրիտանական հետախուզության տվյալները:
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերն առաջ են շարժվում Խարկովի հյուսիսից և Մարիուպոլի հարավից։ Նաև՝ ռուսական բանակը դեռ փորձում է շրջանցել Նիկոլաևը՝ շարժվելով դեպի արևմուտք` Օդեսա։
«Ուկրաինայի հյուսիսում մարտադաշտը հիմնականում մնում է անփոփոխ, և ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, կանցկացնեն վերակազմավորման շրջան՝ նախքան լայնածավալ հարձակողական գործողությունները վերսկսելը»,- հայտնում է բրիտանական հետախուզությունը: