Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ կես ժամից ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում կմեկնարկի հանրապետականների գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ շենքի մոտից Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանական խիստ հսկողություն է սահմանված տեղանքում: Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ խաչմերուկը փակ է, եւ որեւէ քաղաքացու ոստիկանները թույլ չեն տալիս շարժվել դեպի Մելիք Ադամյան փողոց:
Այստեղ մի խումբ ցուցարարներ բողոքում են Մաքսային միությանն անդամակցելու` Սերժ Սարգսյանի որոշման դեմ` վանկարկելով' «Ազատ, անկախ Հայաստան»:
Ըստ Yerkir.am-ի թղթակցի` լրագրողների հետ զրույցում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը սահմանված խիստ հսկողությունը բացատրել է այն հանգամանքով, թե հաշվի են առել Բաղրամյան 26-ի երեկվա ակցիան եւ բողոքավորների կոչերը:
Ուշագրավ է, որ ոստիկանները մի քանի անգամ ավելի շատ են, քան լրագրողներն ու ցուցարարները: