կարևոր
82633 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-15 11:01
Սփյուռք

Հաջակցութուն Արցախի՝ ամերիկահայերը շրջափակել են Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը

Ամերիկահայերը շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։

Այս գիշեր բազմաթիվ հայեր շարունակել են շրջափակած պահել Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքը «շրջափակում շրջափակման դիմաց» կարգախոսով՝ «դուք Արցախն եք շրջափակել, մենք էլ խորհրդանշական ձևով Գլխավոր հյուպատոսարանի  շենքը». այս մասին Yerkir.am–ին հայտնեց ՀՅԴ անդամ, քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը, ով նույնպես մասնակիցն է այս ցույցերին։

Արդեն մի քանի օր է Բըրբանքում՝ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտ տեղի էին ունենում ցույցեր՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու և շրջափակմանը վերջ տալու պահանջով։ Շիֆը նամակ է գրել Ջո Բայդենին հայերի բարձրացրած խնդրի վերաբերյալ. «Հույս ունենք, որ ականտես կլինենք գործնական քայլերին, դրական արդյունք կտա այդ նամակը… Պետք է սպասենք՝ Բայդենն ինչպես է արձագանքում», – նշեց Մարկարյանը։