|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ոստիկանությունը մուտք է գործել Ստամբուլի Թաքսիմ հրապարակ, որտեղ գտնվում են ցուցարարները: Նրանց արդեն հաջողվել է հաղթահարել բարիկադները. հայտնում է Associated Press-ը:
Այժմ ոստիկանությունը փակել է Թաքսիմ հրապարակ տանող ճանապարհները և փորձում է ցրել ցուցարարներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է հանդիպել ցուցարարների հետ և քննարկել նրանց պահանջները: Ստամբուլի քաղաքապետը, իր հերթին, ներողություն էր խնդրել ցուցարարներից ոստիկանության դաժան գործողությունների համար:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Գեզի այգու վերակառուցման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են մոտ երկու շաբաթ: