Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
Երեկ մի խումբ քաղաքացիներ շրջափակել էին Հայաստանում Կարմիր Խաչի գրասենյակը` որպես բողոքի նշան: Բանն այն է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս օրերս Գյումրի-Երեւան մայրուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ, որպեսզի նրա հարազատները վերջին հրաժեշտը տան Հելենին եւ հուղարկավորեն իր հայրենիքում:
Հիշեցնենք, որ ավտովթարի հետևանքով 11 մարդ էր մահացել, նրանցից մեկը` Հելենը, Արցախից էր: Քաղաքացիները Կարմիր Խաչից պահանջում էին արձանագրել փաստը, որ Ադրբեջանն արգելել է դին տեղափոխել Արցախ: ԿԽ գրասենյակի աշխատակիցները տեւական ժամանակ մնացել էին շենքում` չէին կարողանում գնալ տուն:
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։