կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-09 17:24
Իրավական

Աննա Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը ապրիլի 16-ին լրանում է, եթե չերկարաձգվի՝ կներկայանա աշխատանքի. ԲԴԽ

Աննա Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը ապրիլի 16-ին լրանում է, եթե չերկարաձգվի՝ կներկայանա աշխատանքի. ԲԴԽ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի: Այս մասին հայտնում են ՀՀ բարձրագույն դատական խորհրդից:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և Բարձրագույն դատական խորհրդին՝ ներկայացնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամնբազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրողների հետ զրուցում «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը պարզաբանել էր, որ իրենք նամակ են ստացել, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը քթի պլաստիկ վիրահատության պատճառով է հետաձգում գործով քննությունը։ 

Նամակում, մասնավորապես, նշվում է.

«Ձեզ եմ գրում Ռուսաստանից։ Չնայած սփյուռքում եմ, բայց ինձ շատ են մտահոգում այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Հենց դա է պատճառը, որ որոշել եմ իմ ունեցած ինֆորմացիայով կիսվել ձեզ հետ։ Ինչպես գիտեք՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը արդեն տեւական ժամանակ է քննության չի առնվում զուտ այն պատճառով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ ունի առողջական խնդիրներ եւ չի ներկայանում դատավարությանը, իսկ իշխանություններն էլ չեն ցանկանում, որ այլ դատավոր քննի այդ միջնորդությունը։ Հիմա անդրադառնամ Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրներին։ Չնայած նրան, որ տարածվել է ինֆորմացիա, իբր Դանիբեկյանն ունեցել է անհապաղ վիրահատության կարիք, ես տեղեկացել եմ, որ նա ընդամենը պետպատվերի շրջանակներում այցելել է X բժշկական կենտրոն եւ արել քթի պլաստիկ վիրահատություն։ Կարծում եմ, որ բոլորիդ համար պարզ է, որ սա անհապաղ բժշկական միջամտության կարիք ունեցող վիրահատություն չէ, մեղմ ասած՝ ծիծաղելի է։  Նրա անկետան այդ բժշկական կենտրոնում բացվել է մարտի 13-ին եւ փակվել մարտի 20-ին, բայց նա մնացել է այնտեղ ընդամենը 5 օր, իսկ դրանից հետո այցելել է ընդամենը երկու անգամ։ Ինչպես բոլոր քթի վիրահատությունների ընթացքում՝ առաջին վիրահատության ընթացքում հանվել եմ տամպոնները, իսկ երկորդում՝ ամրակապերը։ Սա ապացույցն է այն բանի, որ անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննությունը անորոշ ժամկետով երկարաձգվել է ընդամենը պլաստիկ վիրաբուժության համար, որի ողջ ընթացքը տեւել է ընդամենը մեկ շաբաթ……»։