Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տարբեր գնահատումներով կորոնավիրուսի պատճառով ունենք 8000-9000 զոհ, այս ընթացքում եղե՞լ են ուսումնասիրություններ, թե դիմակակրությունը քանի կյանք է փրկել, կամ Հայաստանում փորձարկվե՞լ են պատվաստանյութերը, մենք գիտենք, թե ինչ ենք ներարկում մեր քաղաքացիներին, ինչո՞ւ անաշխատունակության ժամկետը երկու շաբաթից դարձրիք մեկ շաբաթ: Այս հարցերը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ուղղեց ԱՆ Անահիտ Ավանեսյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Ոչ միայն Հայաստանում է իրականացվում բոլոր միջոցառումների արդյունավետության գնահատում, կան մի շարք հոդվածներ, որոնք ասում են, որ այո, դիմակները կանխում են դիմակների տարածումը: Մեր ռազմավարությունը միշտ եղել է շատ ճկուն, հիմնվել է այդ ժամանակվա ապացուցողական
«Այս պահի բոլոր ապացուցողական հիմքերը մեզ հուշում են, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում։ Կարգավորումն առանձնացված է՝ պատվաստված քաղաքացիների համար և չպատվաստված քաղաքացիների համար, ում համար պահպանվել է 14-օրյա ժամկետը։ Բայց եթե քաղաքացին հանձնում է ՊՇՌ թեստ և պատասխանը բացասական է, 7 օրից կարող է դուրս գալ ինքնամեկուսացման ռեժիմից։ Սա ուղղված է քաղաքացիներին անհարկի ինքնամեկուսացման չենթարկելուն, մյուս կողմից էլ՝ պաշտպանելու այլոց վարակման ռիսկից»,-պատասխանեց Ավանեսյանը: