կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-21 17:35
Աշխարհ

Չի լինի նման բան, որ ռուսներն ասեն` սխալ էր, իզուր ենք արել. ԱՄՆ գնդապետը երկու սցենար է նշել

Չի լինի նման բան, որ ռուսներն ասեն` սխալ էր, իզուր ենք արել. ԱՄՆ գնդապետը երկու սցենար է նշել

ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորը Ուկրաինայում գործողության ավարտի երկու սցենար է նշել։

«Ես երկու հնարավորություն եմ տեսնում. եթե մի քանի շաբաթվա ընթացքում զինադադար հայտարարվի, և Զելենսկին նստի բանակցությունների սեղանի շուրջը, կարծում եմ, որ Ռուսաստանի պայմանները Ղրիմի, Դոնբասի և չեզոքության վերաբերյալ կարող են ընդունվել։ Եվ մենք կստանանք Ուկրաինա, որը գրեթե նույն տեսքն ունի, ինչ նախկինում՝ առանց Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի, և չեզոքությամբ։

Եթե դա տեղի չունենա, Զելենսկին կմնա այլ կառուցվածքով` Կիևը ռուսների ձեռքում և սահմանը Դնեպրով դեպի հարավ, իսկ ռուսները կգնան Օդեսայի վրա և փաստացիորեն կվերածեն այն, ինչ մնացել է Ուկրաինայից արևմուտքում, դեպի ծով ելք չունեցող երկրի: 

Երկուսից մեկն է լինելու։ Չի լինի նման բան, որ հանկարծ ամեն ինչ քանդվի, ու ռուսները հանձնվեն ու ասեն՝ ինչ սխալ էր, իզուր ենք արել։ Ոչ, դա տեղի չի ունենա»,- եզրափակել է գնդապետը: