|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանն ապագայի 2 սցենար ունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«1.Ընդունել Արցախը վերադարձնելու ռազմավարությունը և համազգային ողջ ռեսուրսը կենտրոնացնել դրա շուրջ:
2.Ընդունել կապիտուլիացիայի ակտը և ապագան կառուցել տարածաշրջանի ենթադրյալ ապաշրջափակման հեռանկարի շուրջ, կապիտուլիացիոն ակտը դարձնելով պետության «հիմնադիր փաստաթուղթ»:
Երրորդ ցանկացած սցենար այս երկուսից մեկի մոդիֆիկացիան է:
Այս երկու սցենարները միմյանց բացառում են:
1.«Ապաշրջափակում» բառի լայն իմաստով չի լինելու, եթե մենք որդեգրում ենք առաջին սցենարը:
2.Եթե նույնիսկ ընդունում ենք երկրորդը, Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ մշտապես հաշվի են առնելու առաջին սցենարի հեռանկարը: Կապիտուլիացիոն ակտով էլ պարզ է դառնում, որ այդ հեռանկարը առաջին հերթին շատ մշուշոտ է, երկրորդ հերթին ոչ շահավետ և, որ ամենակարևորն է, «ապաշրջափակումը» հաշված ժամերի ընթացքում կարող է նորից դառնալ «շրջափակում»:
3.Ի դեպ, երկրորդ սցենարի մշուշոտ լինելը պայմանավորված է նաև նրանով, որ Թուրքիան և Ադրբեջանը դեռևս տարածքային պահանջներ ունեն Հայաստանի նկատմամբ:
4.Հայաստանի գործող իշխանությունների մնալը բացառում է առաջին սցենարը:
5.Բացառում է նաև երկրորդը, քանի որ այս իշխանությունները լինելով երկրորդ սցենարի հեղինակ և կողմնակից, նույնիսկ այդ սցենարն են տապալելու»: