կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-07 17:23
Հասարակություն

Եթե շատ բացասական լինեն հանրաքվեի արդյունքները, հնարավոր է՝ այլ սցենար լինի. փոխնախարարը՝ համայքների խոշորացման մասին

Եթե շատ բացասական լինեն հանրաքվեի արդյունքները, հնարավոր է՝ այլ սցենար լինի. փոխնախարարը՝ համայքների խոշորացման մասին

ԱԺ-ում քննարկվում է ՏԻՄ-ի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ անելու մասին հարցը:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանին համայնքների խոշորացման վերաբերյալ: Պատգամավորը հարցրեց` եթե համայնքների խոշորացման վերաբերյալ տեղական հանրաքվեի արդյունքները բացասական լինեն, արդյո՞ք համայնքների խոշորացումը կպարտադրվի տվյալ համայնքին:

 

Վաչե Տերտերյանը նշեց, որ հանրաքվեի արդյունքների պարտադիր լինելու փաստը սահմանադրության նորմ է: «Մենք չենք հայտարարել, որ եթե համայնքի բնակիչները դեմ քվեարկեն հանրաքվեի ժամանակ, մենք անպայման կշարունակենք գործընթացը: Մենք կտեսնենք, թե բնակչությունն ինչ արձագանք կտա: Ի վերջո, որոշում կայացնողը ԱԺ-ն է լինելու: Ենթադրվում է, որ եթե շատ բացասական կլինեն արդյունքները, ապա այլ սցենար կլինի»,- ասաց նա:

 

Փոխնախարարը հավելեց, որ կառավարությունը ընդհանուր պատկերացում ունի չորս մարզերի մասին, թե ինչպիսին է լինելու խոշորացումը, և փնջային մեթոդը նախատեսվում է կիրառել Դիլիջանի, Թումանյանի ու Տաթևի համար: Վաչե Տերտերյանի խոսքով՝ համայնքների խոշորացումն արվում է դրանց օգնելու և զարգացնելու համար:

 

Լևոն Զուրաբյանը հանրաքվեի վերաբերյալ հարցը տվեց նաև հարակից զեկուցող` ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանին: Նա նույնպես պատասխանեց, որ Սահմանադրության կետն իմաստ չունի մեկնաբանելու, և թե ինչպիսին կլինի հանրաքվեի արդյունքը, պարզ կլինի տասն օր հետո, որից հետո կառավարությունը ԱԺ-ին կներկայացնի նախագիծ, որտեղ էլ կծավալվեն քննարկումները: