Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայում հետագա զարգացումների երեք սցենար կա․ ըստ The New York Times-ի՝ ասել է ամերիկացի լրագրող Թոմաս Ֆրիդմանը։
Նրա կանխատեսմամբ՝ առաջին սցենարը ամենադաժանն է, մյուս երկուսն ավելի մեղմ են, բայց՝ ավելի քիչ հավանական:
Առաջին սցենարը, փորձագետի կարծիքով, այն է, որ եթե Արևմուտքին չհաջողվի կանգնեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահին, նա կփորձի ջնջել Ուկրաինան աշխարհի երեսից։ Այս սցենարը կարող է հանգեցնել զանգվածային պատերազմական հանցագործությունների։
Ըստ երկրորդ սցենարի` Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն, և երկու կողմերն էլ ստիպված կլինեն փոխզիջումների գնալ։ «Հրադադարի և ռուսական զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի արևելյան անկլավները, որոնք այժմ դե ֆակտո գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ, պաշտոնապես կփոխանցվեն Ռուսաստանին, և Ուկրաինան բացահայտ խոստանում է երբեք չմիանալ ՆԱՏՕ-ին։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կհամաձայնեն հետ կանչել Ռուսաստանի դեմ վերջերս կիրառված բոլոր տնտեսական պատժամիջոցները»,- գրում է փորձագետը։
Ֆրիդմանի կարծիքով՝ այս սցենարը քիչ հավանական է, քանի որ այն կպահանջի Ռուսաստանի նախագահից, ըստ էության, խոստովանություն, որ չի կարողացել իրականացնել Ուկրաինայի վերաինտեգրման իր տեսլականը:
Երրորդ սցենարը, ամենահավանականը, այն է, որ ռուսները ոտքի կկանգնեն իշխանության դեմ, և պատերազմը կավարտվի: