Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող կուսակցության համար Իջեւանում կրկին ակտիվ գործընթացներ են. մարտի 16-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրելու է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն։ Հիշեցնենք․ ժամանակին «քայլիստները» մտան նախկին տնօրեն Սամվել Առաքելյանի սենյակ եւ հրաժարական պարտադրեցին:
Մասնաճյուղի տնօրենի թեկնածուների մեջ է վարչապետ Փաշինյանի քավորի` Իջեւանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի ընկերը` Հայկ Քամալյանը, որը շարքային դասախոս է, մյուս թեկնածուները դոկտոր-պրոֆեսորներ են (թեկնածուները 6-ն են, նրանց թվում են ՀՅԴ նախկին փոխմարզպետ Վարդան Ալեքսանյանը, ԱԱԾ նախկին աշխատակից Հովսեփ Մովսիսյանը)։
«Ի դեպ, երբ հոգաբարձուների խորհուրդը քննարկում էր այդ պաշտոնում պարտադիր 3 տարի ղեկավար պաշտոն զբաղեցրած լինելու նորմը, հանուն քավորի ընկերոջ` «իգնոր» արեցին այն։
Իսկ այսօր արդեն իշխանությունները մոբիլիզացրել են վարչական ռեսուրսը, որպեսզի Քամալյանն անպայման ընտրվի։ Դրանով կլուծվի նաեւ ապրիլի 5-ի հանրաքվեի հարցը՝ ուսանողները միաբերան «այո» պետք է ասեն»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 հոգուց, որից 16-ը կառավարության ներկայացուցիչներն են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։