Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանը Հարավային Կովկասում առաջնորդվում է «մի՛ վնասիր» սկզբունքով, սակայն տարածաշրջանում ոչ բոլոր խաղացողներն են կիսում այս մոտեցումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որը կարելի է բնութագրել որպես «մի՛ վնասիր», և ամենագլխավորը՝ բոլոր ի հայտ եկած խնդիրների լուծմանը նպաստելու սկզբունքով, որն առաջին հերթին, հիմնված կլինի երեք առաջնորդների սկզբունքային համաձայնությունների վրա՝ նրանց չորս հայտարարությունների շրջանակներում», - մեջբերում է Լավրովի խոսքերը ТАСС գործակալությունը:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ մյուս սկզբունքն է՝ ապահովել տարածաշրջանի երկրների միջև փոխշահավետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցություն:
«Ոչ բոլոր խաղացողներն են առաջնորդվում նույն սկզբունքներով, հատկապես նրանք, ովքեր գտնվում են Հարավային Կովկասից հեռու», - ասել է Լավրովը:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը: Լավրովի խոսքով՝ դա «բազմաթիվ հարցեր է առաջացնում իր լեգիտիմության առումով»։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն բացահայտորեն չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, այդ թվում՝ առաջ մղելով իր, այսպես կոչված, առաքելությունը Հայաստանի տարածքում, ինչը լեգիտիմության առումով լուրջ կասկածներ է առաջացնում», - ասել է նա։
Այս առաքելությունն, ըստ Լավրովի, «բազմաթիվ հարցեր է առաջացնում», այդ թվում՝ «իր գործառույթների, մանդատի, տևողության, ինչպես նաև այն հավելյալ արժեքի առումով, որ այն կարող է բերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»:
«Բայց կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։