Միասին կարող ենք
կարևոր
487 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-12 16:53
Քաղաքական

ՔՊ-ն առաջնորդվում է «մահ կամ իշխանություն» սկզբունքով․ ՍԴ-ն էլ մի հատ լղոզված հայտարարություն է անելու, ասելու է՝ հելաք, ցվրվաք տներով․ Դերենիկ Մալխասյան

ՔՊ-ն առաջնորդվում է «մահ կամ իշխանություն» սկզբունքով․ ՍԴ-ն էլ մի հատ լղոզված հայտարարություն է անելու, ասելու է՝ հելաք, ցվրվաք տներով․ Դերենիկ Մալխասյան

«Նիկոլի գրպանային կառույցներին դիմելն անիմաստ զբաղմունք է, ուղղակի ժողովրդին զբաղեցնել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմադիր որոշ ուժեր խոսում են Սահմանադրական դատարան դիմելու մասին։

«Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ով ընտրություններից հետո ելավ հայտարարեց, որ դատական համակարգը կոռումպացված է, այն դատական համակարգը, որ 8 տարի ինքն էր սարքել։ Եթե կոռումպացված է, թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն դու ես։ Հիմա ի՞նչ ա անելու Սահմանադրական դատարանը, կարող ա մի հատ լղոզված հայտարարություն, վճիռ կայացնի, ասի՝ հելաք, ցրվեք տներով»,- նշել է Մալխասյանը։

«Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները, աջակիցներն ու համախոհները ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընտրությունների արդյունքների հետ կապված։