կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-16 11:45
Քաղաքական

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն առաջնորդվում են «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով․ Արմեն Ռուստամյան

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն առաջնորդվում են «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով․ Արմեն Ռուստամյան

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ հեշտությամբ է հասել աշխատավայր, թեև Երևանի փողոցներում երթևեկության կաթվածահար է եղած:

«Այն, ինչ կատարվում է, ես առիթ ունեցել եմ գնահատելու: Ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակներում, եթե օրենքից դուրս է գալիս, իշխանությանը թույլ է տալիս աշխատել այն զինանոցով, որով թույլատրվում է»,- ասաց նա:

Ռուստամյանը նաև ընդգծեց, որ իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության, և կոչ արեց ոստիկանությանը` զուսպ լինել։

«Մենք տեսել ենք օրեր շարունակ փակ փողոցներ, դրանք, ի վերջո, բացվել են: Հարցն այն է, որ դրանք այնպիսի գործողություններ են, որոնք հանգեցնելու են համապատասխան արձագանքի իշխանության կողմից»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ որևէ երկրում նման գործողությունները օրինական չեն համարվում: «Որևէ տեղ տեսե՞լ եք, որ կարելի է մտնել` ռադիոյի շենք գրավել, գլխավոր փողոցները փակել, ո՞ր մի երկրում է դա թույլատրված, ոչ մի կոնվենցիայով նման բան թույլատրված չէ»,- ասաց Ռուստամյանը:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն առաջնորդվում են «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով, ինչը միշտ վատ հետևանքների է բերում: