|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
2022 թ. մարտի 3-ից ուժի մեջ է մտել ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» 2022 թ. փետրվարի 9-ի ՀՕ-35-Ն օրենքը, որով փոփոխություններ են սահմանվել նաև ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ այն ուսուցիչների համար, որոնք դիմել են մինչև 2022 թ. մարտի 2-ը ներառյալ, տարակարգի շնորհման գործընթացը կիրականացվի մինչ այդ պահը գործող ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված կարգավորումներով:
Հարկ է նշել, որ ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» 2022 թ. փետրվարի 9-ին ՀՕ-35-Ն օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ մարտի 3-ից սկսած, տարակարգի շնորհման գործընթացը կիրականացվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից օրենքով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունելուց հետո, որով կսահմանվեն տարակարգի շնորհման համար ուսուցչի մասնագիտական չափանիշները: