կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 19:10
Հասարակություն

Ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացը շարունակվում է

Ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացը շարունակվում է

ՀՀ կառավարությունը, մանկավարժների տարիների աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու և խրախուսելու, նպատակով«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման համաձայն, հաստատել էր «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման» կարգը:

 

Տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատության հատկացված միջոցների հաշվին տրվում է ՀՀ կառավարության սահմանած չափով հավելավճար. առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով, երկրորդ աստիճանի համար` 20 տոկոսի չափով, երրորդ աստիճանի համար` 30 տոկոսի չափով, չորրորդ աստիճանի համար` 50 տոկոսի չափով:

 

Հիշեցնենք, որ տարակարգ ստանալու համար հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տվյալ տարակարգի բնութագրիչներին համապատասխանող ատեստավորված ուսուցիչը պետք է ներկայացնի դիմում` ՀՀ կրթության և գիտության նախարարի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը: Համաձայն կարգի` ուսումնական հաստատության ուսուցչին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով: