|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ադրբեջանական կողմը Արցախում բարձրախոսներով կոչեր և սպառնալիքներ են հնչեցնում մեր հայրենակիցների հասցեին։ Բոլորիս ակնհայտ է, որ Ադրբեջանն ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը, Հայաստանի իշխող ուժը հայտարարում է, որ իրենց համար քննարկելի է Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում կարգավորելը․ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Կա երկու գործընթաց։ Ադրբեջանն ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը, Հայաստանի իշխող ուժն իր հայտարարություններով կանաչ լույս է վառում դրա համար։ Հավաքվել ենք՝ «ոչ» ասելու Հայաստանի և Արցախի թուրքացմանը, ադրբեջանացմանը և ևս մեկ անգամ վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- հայտարարեց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։