Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր ղեկավարած գերատեսչությունում իրակացվող օպտիմալացման ծրագրերին:
«Մեքենաների մասով նշեմ, որ 145 մեքենա է եղել, որոնցից 41-ը կրճատվել է: Իսկ ինչ վերաբերում է աշխատակազմերին, ասեմ, որ աշխատանքը հիմա կառավարության կողմից իրականացվում է փոխվարչապետի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում, և խնդիր դրված չէ` կրճատում անել պարզապես, կրճատում անելն ինքնանպատակ չէ: Եթե կան բացեր, այդ ուղղությամբ աշխատանքները լուրջ ուսումնասիրություն են պահանջում»,- ասաց նա:
Հարցին` կա՞ն վերլուծություներ, մոտավոր հաշվարկներ, որ կառավարության հայտարարած օպտիմալացման շրջանակներում գործազրկությունը կաճի, այսինքն` քանի՞ հոգի կկրճատվի, Ասատրյանը պատասխանեց, որ մոտավոր հաշվարկներ չկան:
«Այսօր որևէ որոշում չկա` կրճատման հետ կապված, որպեսզի մենք կարողանանք այդ ենթադրյալ հարցերի պատասխանները տալ»,- ասաց նա` հավելելով, որ մեքենաների դեպքում հնարավոր էր շատ կոնկրետ թվեր ասել, և այդ ուղղությամբ աշխատանքների արդյունքները հրապարակվեցին:
Դիտարկմանը, թե կառավարությունում սկսել են մի գործընթաց, որի մոտավոր ազդեցությունը չեն հաշվարկել, նախարարն արձագանքեց. «Ես, ճիշտն ասած, հարցադրումը չեմ համարում, որ ճշգրիտ արտահայտում է իրերի դրությունը, որովհետև այդ ուղղությամբ աշխատանքները ենթադրում են որոշակի ուսումնասիրություններ, վերլուծություններ»:
Հարցին, թե գյուղատնտեսության նախարարը երեկ ասաց, որ իրենց նախարարությունում լուրջ խնայողությունների շարք է սկսվել, այնտեղ չեն թողնում ցերեկը լույս վառել, սոցապ նախարարությունում նման աշխատանքներ տարվո՞ւմ են, Ասատրյանը պատասխանեց. «Դա միշտ է եղել, և ընդհանրապես, կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը իր աշխատավայրում պետք է վարվի այնպես, ինչպես իր տանն է վարվում: Այդ ուղղությամբ, ես կարծում եմ, իսկապես մեր բոլոր աշխատողներն էլ իրենց քայլերը կատարում են: Ես բավարարված եմ այդ աշխատանքից»:
Հարցին`ձեր նախարարության աշխատողներն է՞լ օրը ցերեկով չեն վառում լույսերը, նախարարը պատասխանեց. «Այո»: