«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խորհրդարանական առաջին օրվա արձանագրումները.
«Աժ՝ օր 1-ին. արձանագրումներ
1. ԱԺ-ում ընդդիմադիր ուժերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում հանդես գալ մեկ միասնական ճակատով։ Այս դաշտում մի կողմ է դրված նեղ խմբային շահերը։
2. 《Իշխողն ուժն》ամեն ինչ անելու է տեղի ունեցածը մոռացնել տալու համար։ Ամենադրժվարը նրանք իրենց զսպում են, երբ խոսք է գնում պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած դեպքերի մասին, երբ իրենց ասվում է ճշմարտությունը։ Ծանր են տանում, որովհետև անկախ իրենց հայտարարություններից ու ցինիկ պահվածքից՝ գիտեն, որ մեղավոր են։
Ուրեմն ամենօրյա աշխատանք պիտի լինի իրենց եղածը հիշեցնելը։
3. Ընդդիմությունն ուղղակի իրավունք չունի հրաժարվել պայքարի որևէ գործիքից։ Կարճաժամկետ պոպուլիստական վարքագիծն այն է, ինչի դեմ մենք պայքարում ենք։ Այդ գործիքները ոչ թե ընդդիմությանն, այլ հայ հասարակության իշխանությանը չընտրած հատվածին օրենքով տրված պայքարի գործիքներն են։
Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ ընդդիմությունը կարող է որևէ բանից հրաժարվելով կաթվածահար անել ԱԺ աշխատանքները, կամ չեն հիշում, որ մենք գործ ունենք դատարանները շրջափակող, կորոնավիրուսի մեջ նախկիններին մեղադրող, կապիտուլյացիա ստորագրած, բայց իշխանության մնացած ուժի հետ, կամ դիտավորյալ են անում։
Պայքարի որևէ գործիքից հրաժարվելը միայն թուլացնելու է ընդդիմությանը և չի տալու ոչինչ։
Ընդդիմության գլխավոր խնդիրը շարունակում է մնալ հասարակության հետ հարաբերությունները։
Իսկական մարտահրավեր է մարդկանց բացատրելը, որ ԱԺ-ում ծավալվող պայքարն առաջին հերթին իրենց համար է։
Խիստ մտահոգիչ է հեռանկարը, որ մարդիկ՝ հատկապես այսպիսի ժամանակներում կարող են այդ շենքում բոլոր հավաքվածներին նույնականացնել և պարզապես չհավատալ, որ իրենց մասին մտածող մարդիկ կան։
Մինչդեռ այսօր, օրինակ, ապօրինի կալանքի տակ պահվող մեր գործընկերների ազատ արձակման պահանաջը նաև այն սյունեցիների համար էր, ովքեր ապօրինի կանչվում են ոստիկանության բաժանմունքներ և ստիպված լինում ճնշումների տակ ցուցմունքներ գրել։ Ու մեր համար բացարձակ տասերորդական է, թե այս մարդիկ ում են ընտրել։ Խնդիրը կոնցեպտուալ է՝ այս պայմաններում, այսպիսի անվտանգության ճգնաժամի ժամանակ սեփական ընտանիքի, համայնքի պաշտպանության համար զենք վերցրածի, Սյունիքը չլքածի նկատմամբ ցանկացած ճնշում հստակ քայլ է, որը շահավետ է միայն Հայաստանի թշնամուն։
Ուրեմն հասարակության հետ կապերը պետք է լինի մեր առաջնային գործերի շարքում»։
" alt="" />