|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ արձանագրությունը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) նախագահությանը, հաղորդում է TRT Haber-ը։
«ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրությունը, որը ստորագրել է նախագահ (Թայիփ) Էրդողանը, ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին», - հաղորդում է հեռուստաալիքը։
Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի վավերացման գործընթացի մասին, որը նախաձեռնել է երկրի խորհրդարանը։