| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ» թերթը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղում» հերթական ուշագրավ նշանակումն է եղել: ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի եղբայրը՝ Զարմիկ Եպիսկոպոսյանը, նշանակվել է Երեւանի վագոնալոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալ:
Կենսաթոշակի տարիքը վաղուց հատած գնդապետ Եպիսկոպոսյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանական համակարգում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ՝ Նոր Նորքի ոստիկանապետ, ոստիկանության արտագերատեսչական պահպանության վարչության պետի տեղակալ եւ այլն:
Համակարգից հեռանալուց հետո նա հանգրվանել է ՀԿԵ-ում: Սակայն 2017թ․ ամռանը կենսաթոշակի տարիքը վաղուց հատած լինելու հիմնավորմամբ նրան ազատել են պաշտոնից, իսկ մի քանի ամիս անց՝ 2017թ․ դեկտեմբերին, նորից վերադարձրել՝ նշանակելով հին պաշտոնին:
ՀԿԵ-ում տարակուսած են, թե որ արժանիքի համար են 67-ամյա Եպիսկոպոսյանին վերադարձրել, երբ բազմաթիվ փորձառու երկաթուղայինների թոշակի տարիքը լրանալուն պես անհապաղ ազատում են, ինչպես, օրինակ, Վանաձորի կայարանապետ, 40 տարվա ստաժավոր երկաթուղային Ռաֆիկ Սխլեյանին։
Ի դեպ, Զ․ Եպիսկոպոսյանի որդին՝ Արթուրը, ԱՄՆ-ում անազատության մեջ է Պզոյի գլխավորած հայկական հանցավոր խմբավորման անդամների գործով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: