|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Օրենսդրությամբ հատուկ հանձնարարություններով դեսպանները նշանակվում են «միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով»:
Ներկայումս Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք Հայաստանի իշխանություններն իրենց կադրային բազայով ի վիճակի չեն դիմագրավել: Ըստ այդմ էլ, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը փորձում է ուժեղացնել դիվանագիտական ճակատը, և այս տրամաբանության մեջ է եղել Էդմոն Մարուքյանի նշանակումը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանն այսպիսով փորձում է ի դեմս ԼՀԿ-ի ու Էդմոն Մարուքյանի ունենալ դաշնակից՝ ներքին դաշտում և «կռիվ տվող»՝ արտաքին ճակատում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում