կարևոր
8641 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-26 20:19
Աշխարհ Սփյուռք Քաղաքական

Դաշնակցության արևը մայր չի մտնում, հայրենիքի համար պայքարը բոլոր ուղղություններով պետք է շարունակել և՛ երկրի ներսում և՛ արտաքին ճակատում. Սաղաթելյան

Դաշնակցության արևը մայր չի մտնում, հայրենիքի համար պայքարը բոլոր ուղղություններով պետք է շարունակել և՛ երկրի ներսում և՛ արտաքին ճակատում. Սաղաթելյան

❗️ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի կողմից, վերընտրվեց որպես կազմակերպության փոխնախագահ։

ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պահպանել աշխարհի խոշորագույն կուսակցությունում փոխնախագահի պաշտոնը։

❗️ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել Մադրիդում՝ Սոցինտերնի նստաշրջանին:

«...Ինձ համար մեծ պատիվ է, որ այսօր ելույթ եմ ունենում այս ամբիոնից՝ կանգնելով արդարության համար պայքարող մեծաթիվ հեղափոխականների տեղում, որոնց շարքում է եղել իմ կուսակից ընկեր, իմ համերկրացի Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը՝ Նիկոլ Դումանը, ով 1910թ. ՀՅԴ կողմից մասնակցել է երկրորդ ինտերնացիոնալի Կոպենհագենի համագումարին: Այդ ժամանակ նաև իմ հայրենակիցները պայքարում էին իրենց հայրենիքում բնականոն կյանք ապահովելու համար...»:

❗️Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը:

❗️Աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստմյանը:

❗️Վարշավայում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին է մասնակցում և Հայաստանի ու Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների մասին է բարձրաձայնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:

❗️ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը Սիրիայում է` համայնքի խնդիրներով:

❗️ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը նախորդ շաբաթ կարևոր հանդիպումներ ունեցավ Բրյուսելում և եվրոպական այլ մայրաքաղաքներում:

Ես նախորդ շաբաթ Կիպրոսում էի,այնուհետև Լիբանանում, իսկ այս պահին գտնվում եմ Ֆրանսիայում, որտեղ ՀՅԴ 132 ամյակի ձեռնարկին մասնակցելուց բացի նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյանների հետ, որոնց առանցքում ևս Հայաստանի և Արցախի իրական խնդիրներն են:

Դաշնակցության արևը մայր չի մտնում, հայրենիքի համար պայքարը բոլոր ուղղություններով պետք է շարունակել և՛ երկրի ներսում և՛ արտաքին ճակատում:

Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ