Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Գառնիկ Դանիելյանը վստահեցնում է՝ ՀՅԴ-ն արտաքին ճակատում ակտիվ աշխատանքներ է տանում Արցախի և Հայաստանի համար ստեղծված այս ծանրագույն իրավիճակում՝ միևնույն ժամանակ փորձելով հասնել անհրաժեշտ լայն կոնսոլիդացիայի՝ Հայաստանի ներսում։
«Իմ գնահատմամբ՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը միայնակ չի կարող այս ողջ պատասխանատվությունը ստանձնել, պետք է ընդդիմադիր ամբողջ դաշտի հետ հասնել կոնսոլիդացիայի»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ընդդիմության անելիքների մասին, նման տեսակետ հայտնեց Գառնիկ Դանիելյանը։
Ըստ նրա՝ այնպես չէ, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը լուռ հետևում է երկու հայկական պետություններում ծավալվող գործընթացներին, այո՛, ընդունում են, որ ընդդիմադիր կուսակցության կողմից տարվող աշխատանքի վերաբերյալ հանրության կողմից տրվում է՝ ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական գնահատական, բայց դա ընդունելով հանդերձ, ըստ նրա՝ ակնհայտ է մեկ բան.
«Պետք է այնպես արվի, որ շատ կարճ ժամանակամիջոցում տեղի ունենա բոլորիս պատկերացրած իշխանափոխությունը, որովհետև մարդիկ երկար պայքարի ռեսուրս չունեն։ Մարդիկ ասում են՝ առաջինը իշխանության հարցը լուծեք, բայց առանց այդ մարդկանց աջակցության՝ դա հնարավոր չի։ Այսօր մենք պետք է պատրաստվենք, եթե ժողովրդին անպատրաստ հանենք փողոց, այդ ժողովուրդը վաղը մեզ կմեղադրի դրա համար, հետևաբար, եթե լայն մասսաներ դուրս չգան փողոց, որևէ կուսակցություն չի կարող հաջողության հասնել»։
Անդրադառնալով փողոցային պայքարի դադարեցման վերաբերյալ ընդդիմության հասցեին հնչող քննադատություններին, Գառնիկ Դանիելյանը նկատեց.
«Արդեն մի քանի ամիս է՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը փողոցում մասսայական պայքար չի նախաձեռնել, բայց արի ու տես, որ որևէ այլ շարժում ևս չի սկսել»։
Մանրամասները՝ տեսանյութում։