|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Բաց կառավարման գործընկերություն» ծրագրի իրականացման գործում առաջընթացը Հայաստանին հնարավորություն կտա բարելավելու իր ցուցանիւշները` «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի չափանիշներին համապատասխանելու համար. այսօր «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Ըստ նրա` բաց հասարակությունը եւ տնտեսությունը երկրին զարգանալու, անվտանգության մակարդակը բարձրացնելու, բարգավաճելու հնարավորություն կտան:
Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ»-ի կողմից աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է բավարարել 13 ցուցանիշի: Առանձնահատուկ կարեւորություն է տրվում հակակոռուպցիոն ծրագրին, որի ուղղությամբ Հայաստանը դեռեւս անհրաժեշտ մակարդակի չի հասել, սակայն մոտ է դրան:
Հիշեցնենք, որ 2009-ին ամերիկյան կառավարական «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան որոշեց դադարեցնել Հայաստանի ֆինանսավորման ծրագիրը կառավարության գործունեության թերությունների պատճառով: Հնգամյա ծրագրի շրջանակներում Հայաստանին պետք է տրամադրվեր 235 մլն դոլարի դրամաշնորհ` ուղղված ոռոգման համակարգերի եւ գյուղական ճանապարհների արդիականացմանն ու վերանորոգմանը: