կարևոր
5815 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-18 15:41
Քաղաքական

Ի՞նչ է կատարվում Հայաստանի արտաքին ճակատում. Նաիրի Հոխիկյան

Ի՞նչ է կատարվում Հայաստանի արտաքին ճակատում. Նաիրի Հոխիկյան

Հայաստանի քաղաքական իշխանությունը կարծես թե անթաքույց ընտրել է Արևմուտքի ճանապարհը և մեծ քայլերով գնում է այդ ուղղությամբ։ ԵՄ-ի դիտորդները, որոնք անկասկած հատուկ ծառայությունների աշխատակիցներ են և մեր երկրում իրականացնելու են հատուկ գործողություն, կդառնան առիթ այստեղ ևս Ռուսաստան-Արևմուտք բախման համար։

Ավելի պարզ ասած' մեզ Ուկրաինայից 5 է պակաս։

Նիկոլ Փաշինյանը հստակ ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ և Թուրքիա' թքած ունենալով ազգային ու պետական շահի, Արցախի ճակատագրի վրա։

Վաղ թե ուշ մեզ մոտ կլինեն անկանխատեսելի իրավիճակներ։ Կան վարկածներ, թե ինչով դրանք կարտահայտվեն'

-Ադրբեջանի հարձակում Վարդենիսի, Երասխի ու Սիսիանի ուղղությամբ։

-Ահաբեկիչներ Սյունիքում

Գուցե այլ բան։ Բայց Փաշինյանի այս հանցավոր քայլերը նոր աղետ են բերելու մեր երկրի ու ժողովրդի գլխին։ Բայց Ռուսաստանը այլևս որևէ կերպ մեզ համար պատերազմ չի կանգնեցնի, ինչպես արեց 2020-ին, 2021-ին կամ 2022-ին։

Վախենամ վերջում պետության փշրանքներ պահելու համար էլի վազենք ռուսների մոտ, բայց արդեն ավելի ցածր նշաձողով, իսկ Նիկոլն իր ավազակախմբով վաղուց երկրից փախած կլինի։

Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ