կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-13 18:17
Հասարակություն

Վայք համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, մեզ ուղղվեցին բազմաթիվ հարցեր. Սեյրան Օհանյան

Վայք համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, մեզ ուղղվեցին բազմաթիվ հարցեր. Սեյրան Օհանյան
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները շարունակում են մարզային այցերը։ Հերթական հանդիպումը Վայք համայնքի բնակչության հետ էր։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
 
Մարտի 12-ին՝ Վայք համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, մեզ ուղղվեցին բազմաթիվ հարցեր՝ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական զարգացումների, դրանց արժանապատվորեն դիմակայելու հնարավոր ուղիների, ներքաղաքական գործընթացների և հատկապես վերջին օրերին հասարակության մեջ պարենային անվտանգության հետ կապված մտահոգությունների վերաբերյալ։
 
Մասնագիտական, բազմակողմանի վերլուծություններով հիմնավորելով մեր տեսակետը գոյություն ունեցող մարտահրավերների, խնդիրների շուրջ՝ մենք նաև արձանագրեցինք քաղաքացիների կողմից բարձրացված հստակ հարցերը՝ մեր իրավասությունների շրջանակներում դրանք խորհրդարանական ամբիոնից լսելի դարձնելու և պատկան մարմիններից պատասխաններ, լուծումներ ստանալու պարտավորությամբ։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դիմադրության շարժման հանդիպումների օրակարգում և քննարկումներում առանցքային տեղ է զբաղեցրել «Հայաստան» դաշինքի կողմից ձևավորվող Դիմադրության շարժումը համազգային-համահայկական շարժման վերածելու խնդիրը։ Բանախոսները հանդիպումների ժամանակ ներկայացրել են Շարժման ճանապարհային քարտեզն ու Հայաստանի բոլոր մարզերում, յուրաքանչյուր համայնքում ու բնակավայրում Դիմադրության շարժում ծավալելու օրախնդիրը։