| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը համաշխարհային հանրության անբավարար արձագանքը հանգեցրեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներկայիս պատերազմին։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Եթե ամբողջ Արևմուտքը և ամբողջ աշխարհը ձայնը հանեին 2014 թվականին Ղրիմ ներխուժման դեմ, մենք կկանգնեի՞նք այսօրվա պատկերի առաջ։ Բայց նրանք, ովքեր լռում էին Ղրիմի բռնակցման մասին, հիմա ինչ-որ բան են ասում: Արդյո՞ք արդարությունը գործում է այս աշխարհի մի մասում և անվավեր է մի այլ մասում: Սա ի՞նչ աշխարհ է: Ցավոք, միջազգային հանրությունը չի ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն և աջակցություն այս անարդարության դեմ պայքարելու համար»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներկայիս ագրեսիայից հնարավոր կլիներ խուսափել, եթե նախկինում դիվանագիտական գործիքներն ավելի արդյունավետ օգտագործվեին։