|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Զարմանում եմ, երբ ռուսաստանցի տարբեր դեմքեր, գործիչներ բողոքում են, թե Նիկոլը չի արձագանքել Զելենսկու` ՌԴ-ի մասին հնչեցվող ագրեսիվ բառապաշարին:
Նույն համաժողովի ժամանակ, ուղիղ եթերում Ալիևը ՀՀ-ին մեղադրում է սեպարատիզմի մեջ, իսկ միջոցառման նախօրեին ոչնչացնում Ստեփանակերտի 2 եկեղեցիները ու նիստ վարող Փաշինյանը ժպիտով ու շնորհակալությունով է արձագանքում` իր ընթացիկ խոսույթով մի բան էլ արդարացնում ադրբեջանական բարբարոսությունը:
Սա իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ ինչ-որ հայտարարությանը արձագանքեր»: