|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավով տեղեկացավ Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանի անժամանակ մահվան մասին:
Մարինե Համբարձումյանը մեծ ավանդ ունի վերանկախացած Հայաստանի Հանրապետությունում ՀՕՄ-ի վերահաստատման, կայացման և բարեսիրական անթիվ ծրագրերի իրականացման գործում: 1990-ական թվականներից ընկերուհի Մարինե Համբարձումյանը տարբեր ժամանակահատվածներում եղել է ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության անդամ։ 2019 թվականին ընտրվել էր ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի։
ՀՕՄ-ի անխոնջ մշակ, կամավորական և բարեսիրական աշխատանքների մեծ նվիրյալ Մարինե Համբարձումյանի մահվան կապակցությամբ մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում սիրելի ընկերուհու ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ինչպես նաև ՀՕՄ-ի մեծ ընտանիքին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
09.10.2021 թ.
Տեղեկացնում ենք, որ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 18։00-ից՝ «Սան Լազարո» սգո սրահում (Շահումյանի գերեզմանատան ճանապարհին)։ Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 13։00-ին՝ նույն վայրից։