|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր ցավակցությունն է հայտնում Թամոյանների ընտանիքին և Հայաստանի եզդիների համայնքին՝ հասարակական, քաղաքական գործիչ Ազիզ Թամոյանի մահվան կապակցությամբ:
Ազիզ Թամոյանը հավասարապես իր մեծագույն նվիրումն է բերել թե' մեր պետականության կայացմանը, թե'՝ եզդի ժողովրդի բարեկեցությանն ու բարգավաճմանը:
ՀՀ եզդիների ազգային միության նախագահը եղբայրական եզդի ժողովրդի հետ կիսել է հայ ժողովրդի փորձությունները՝ իր մասնակցությունը բերելով Սպիտակի երկրաշարժի փրկարարական և վերականգնողական աշխատանքներին: Նրա ղեկավարությամբ եզդիների կամավորական ջոկատը 1988-1994 թթ. մասնակցել է Արցախյան շարժմանը` սխրանքի և անձնուրացության էջեր արձանագրելով մեր համատեղ պատմության մեջ:
Անուրանալի է Ազիզ Թամոյանի կրթական-մշակութային գործունեությունը: Նրա հեղինակած դասագրքերով եզդի երեխաների մի քանի սերունդ է կրթություն ստացել:
Ազիզ Թամոյանի բարի համբավն ու հասարական-ազգային գործիչի նվիրական կերպարը հավերժ կմնա հայ և եզդի եղբայրական ժողովուրդների հիշողության և պատմության մեջ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
03.01.2020 թ.