Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը գուժում է արցախյան ազատամարտի մանակից, պատմական գիտությունների դոկտոր, ՀԱՊՀ Հասարակական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, բազմավաստակ գիտնական Համլետ Գևորգյանի անժամանակ մահը և ցավակցում հանգուցյալի հարազատներին:
Համլետ Գևորգյանը ծնվել է 1951 թ. մարտի 1-ին Ապարանի շրջանի Մելիքգյուղում։ 1968 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1970-1972 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974-1979 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում։ 1979-1982 թթ. աշխատանքի է անցել Նաիրիի շրջանի թիվ 5 երեկոյան միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար։ Միաժամանակ փիլիսոփայություն է դասավանդել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1982-1991 թթ. եղել է ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի հասարակագիտության ամբիոնի ավագ դասախոս։ 1991 թ. ընտրվել է «Հայշինական» բարեգործական միության նախագահ։ Զուգահեռաբար հայոց պատմություն է դասավանդել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1999 թվականից աշխատում էր ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 2002 թվականից պրոֆեսոր Հ. Գևորգյանը դասավանդում էր ՀԱՊՀ Հասարակական գիտությունների ամբիոնում:
Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր՝ կորոնավիրուսից մահացել է 1988-90 թթ․ համաժողովրդական շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գեւորգյանը: