կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 18:17
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրանք հատել են բոլոր հնարավոր կարմիր գծերը․ Արա Սաղաթելյան

Դուք հաղթեցիք, և ես հիմա այստեղ եմ, մենք հաղթել ենք և հաղթելու ենք առաջիկայում՝ ըստ Yerkir.am-ի Բաղրամյան պողոտայի հանրահավաքի հարթակից հայտարարեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, որն օրերս ազատ արձակվեց․ նա կալանավորվել էր փետրվարի 21-ին, և մեղադրվում է մի խումբ այլ անձանց հետ Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը ստեղծելու և կառավարելու համար։

«Սրանք անցել են բոլոր գրված և չգրված օրենքների սահմանները, սրանք հատել են բոլոր հնարավոր կարմիր գծերը․ 5 հազար զոհվածների, գերության մեջ գտնվողների, անհետ կորածների, բոլոր մեր կորուստների հաշվետվությունը տալու փոխարեն սրանք համարում են, որ ռեպրեսիաներով, մարդկանց բանտերում փակելով, վարկաբեկելով կարող են պահպանել իրենց իշխանությունը։ Չի ստացվելու։ Ես հիմա այստեղից հայտարարում եմ, որ ռեժիմի բոլոր ստրուկները, սպասարկուները պատասխան են տալու օրենքի, սերունդների և Աստծո առաջ»,-ասաց Արա Սաղաթելյանը։

Նա արձանագրեց, որ հազարներով մարդկանց տարան, կոտորեցին մարտի դաշտում։

«Հետո ոմն մեկն ասում է, թե Սյունիքի և Արցախի դիրքերը հանձնելով՝ մարդկային կյանքեր է փրկել․ ո՞րտեղ ես փրկել այդ կյանքերը, ա՛յ տղա, այնտեղ կա՞ր այդքան մարդ, էդքան մա՞րդ էր մնացել։ Կյանք փրկող էիր՝ ժամանակին կանգնեցնեիր պատերազմը, կյանք փրկող էիր՝ Արցախը տասը մատի պես իմացող գեներալներին չմեկուսացնեիր մարտական գործողություններից, կյանք փրկող էիր՝ տեղեկատվական պատերազմի մասնագետներին թույլ տայիր, որ աշխատեին, և այդ դեպքում, հաստատ, մեր կորուստները կլինեին ավելի նվազ»,-ասաց Արա Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․