կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-20 11:04
Իրավական

Ապօրինի ծառահատումների փաստը չարձանագրելու համար անտառպետությունների ղեկավարները կաշառք են տվել որոշ պաշտոնյաների

Ապօրինի ծառահատումների փաստը չարձանագրելու համար անտառպետությունների ղեկավարները կաշառք են տվել որոշ պաշտոնյաների

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի «Դսեղի» անտառտնտեսության «Դսեղ», «Մարց», «Մոտկոր», «Լորուտ»անտառպետություններում նշանակվել են ստուգումներ՝ քննությանը հետաքրքրող մի շարք հարցերի պարզաբանման համար:

Ստուգման արդյունքներով՝ արձանագրվել է ապօրինի հատված 164 ծառ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուրը` 6 մլն. 132 հազ. 250 ՀՀ դրամի վնաս:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի «Դսեղի» անտառտնտեսության հիշյալ անտառպետություններում անհայտ անձի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել են 4 քրեականգործեր և ուղարկվել ըստ քննչական ենթակայության:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Մ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ  աշխատելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնում, իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում տեղեկացել է, որ հիշյալանտառտնտեսությունում կատարվել են ապօրինի ծառահատումներ ու վերոհիշյալ փաստըչարձանագրելու համար անտառպետությունների ղեկավարները կաշառք են տվել առանձինպաշտոնատար անձանց:

Տիգրան Մ.-ի հաղորդման հիման վրա՝ մի շարք պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իրենց լիազորությունների շրջանակում կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել էրքրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն