|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Քաղաքացի Զոհրաբ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքին հարող հատվածում ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան և պարզելով, որ մեքենան վարում է ոգելից խմիչքի ազդեցության տակ` այդ հանգամանքը չարձանագրելու համար իրենից պահանջել են կաշառք, սակայն ինքը հրաժարվել է գումար տալ ոստիկաններին:
Այնուհետև հրաժարվել է նաև հարբածության աստիճանի որոշման համար անհրաժեշտ զննումից, ինչի կապակցությամբ ոստիկանության նույն աշխատակիցները վիրավորել և բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ ճանապարհային ոստիկանության հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: