Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է օրինագիծ, որը նախատեսում է վերջ դնել մոտ 80 տոկոս կարմիր գծերին։
Ըստ նախագծի՝ 12 վարչական շրջաններից կարմիր գծեր այս փուլում կմնան միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածում։ Լուսանկարով տուգանել այլևս չի թույլատրվի՝ առնվազն 15 րոպե տեսանյութը պարտադիր կլինի։
Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը կարգելվի, դրանց համար կլինեն հատուկ վայրեր, հատուկ սակագին։Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։
Այնտեղ, որտեղ կլինեն կարմիր գծեր, կլինեն տեսախցիկներ, հետեւաբար, հնարավոր չի լինի կարիր գծերի վրա արգելափակոցներ, մետաղներ ու լիմոնադի հին արկղեր տեղադրել՝ ասաց Սիսակ Գաբրիելյանը։
«Տեսախցիկի առջեւ նստած անձը տեսնելու է, թե ով բերեց տեղադրեց արգելափակոցը եւ բնականաբար, համապատասխան կառույցի աշխատակիցները գնալու են եւ այդտեղ իրականացնելու են վարչարարություն։ Գուցե այս մասով լինեն խստացումներ համայնքային տարածքը զավթելու հետ կապված: Դա, ըստ էության, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի զավթում է»,-ասաց նա:
Պատգամավորի փոխանցմամբ, իրենց ներկայացրած օրինագծի հիմնական փոփոխություններից մեկը վերաբերում է կարմիր գծերի համար տարեկան վճարումներին:
«Գիտեք, որ եթե հիմա ապրիլի 20-ին վճարում ենք կարմիր գծերի համար տարեկան 12 հազար դրամ վճարը, դա միեւնույն է, գործում է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը: Մենք նախատեսում ենք փոխել այս կարգը եւ սահմանել, որ վճարումը կատարվում է վճարման օրվանից մեկ տարվա ժամանակահատվածի համար»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․