կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 17:15
Աշխարհ

Թրամփի վարկանիշը համավարակի ֆոնին բարձրացել է. Reuters

Թրամփի վարկանիշը համավարակի ֆոնին բարձրացել է. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն անցյալ շաբաթվա ընթացքում ավելացել է 5 տոկոսով։ Ընտրողների 45 տոկոսը նրա աշխատանքը դրական են գնահատել որպես նախագահ, իսկ 48 տոկոսը աջակցել է Թրամփի քայլերը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Reuters գործակալության հարցումներից, որն արվել է Ipsos ընկերության հետ ախրիլի 13-14-ը։

Ըստ հարցումների՝ չնայած Թրամփի հանրաճանաչությանը, նախագահական պայքարում առաջատարը դեմոկրատ Ջոն Բայդենն է։ Ընտրողների 45 տոկոսը նոյեմբերի 3-ին նախատեսված ընտրությունների կքվեարկի ԱՄՆ նախկին փոխնախագահի օգտին, իսկ 40 տոկոսը ներկայիս նախագահին։

Նշվում է, որ հարցման մասնակիցների համար առավել կարևոր էր քաղաքական գործիչների քայլերը կորոնավիրուսի դեմ պայքարում, քան տնտեսության, առողապահության կամ միգրացիայի խնդիրները։

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է արդեն 609 հազար մարդ, որից 26 հազարը մահացել է։