կարևոր
1405 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-06 17:53
Աշխարհ Քաղաքական

ՔՊ-ի վարկանիշը նվազել է, Ռոբերտ Քոչարյանինը՝ բարձրացել. հարցում

ՔՊ-ի վարկանիշը նվազել է, Ռոբերտ Քոչարյանինը՝ բարձրացել. հարցում

«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքներ, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք:

Վերջին շրջանում բարձրացել է ՀՀ երկրորդ նախագահի վարկանիշը։ Այդ մասին են վկայում «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած սոցհարցման արդյունքները։

Հարցումն իրականացվել է ապրիլի 29-ից մայիսի 2-ը, Հայաստանի մարզերում և Երևանում բնակվող 1101 քաղաքացու շրջանակում՝ հեռախոսային եղանակով։ Արդյունքները ներկայացվել են այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի կողմից։

«Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին մասնակիցների 11.5%-ը նշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այստեղ, ըստ Նավասարդյանի, 0.3% նվազում կա: 

8%-ը նշել է «Հայաստան» դաշինք, Ռոբերտ Քոչարյան, այստեղ էլ բավականին մեծ աճ է գրանցվել՝  մոտ 2-3  տոկոս: «Պատիվ ունեմ» դաշինք, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների  3.7%-ը, ԲՀԿ-ի օգտին՝  2,9 տոկոսը՝ «Դոգ»-ի, այն է՝ Վարդան Ղուկասյանի օգտին, 2,2 տոկոսը՝ ՀՅԴ-ի,  1,9 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցության օգտին։